ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսական Կայսրության վերադարձը

Ռուսական Կայսրության վերադարձը
27.06.2026 | 20:13

Վերջին օրերին ՆԱՏՕ-ն, Ուկրաինայի տարածքից, ինտենսիվացրել է հարձակումները Ռուսաստանի նկատմամբ, ինչի հետևանքով Ռուսաստանում աձաջացավ վառելիքի պակաս և այլ խնդիրներ։

Իրականում նման հարձակումների նպատակը Ռուսաստանի ներքաղաքական կյանքը ապակայունացնելն է։

Սեպտեմբերին տեղի են ունենալու Պետդումայի ընտրություններ, «Единая Россия» իշխող կուսակցության ներսում նախնական քվեարկության արդյունքում հատուկ ռազմական օպերացիան անցած 480 զինվորականներ մասնակցելու են ընտրություններին և մտնելու են իշխանության տարբեր օղակներ։

Ռուսաստանում, Պուտինի գլխավորությամբ, իշխանության են գալու պատերազմն անցած և հայրենասիրական ոգով օժտված զինվորականները։

ԱՄՆ-ը և դաշնակիցները հենց դրանից են վախենում, որովհետև իշխանության եկած նման զինվորականների խոսակցությունը հակառակորդների հետ, ինչպես ասում են, կարճ է լինելու։ Ուկրաինան էլ ամբողջությամբ վերադառնալու է Ռուսաստան, որպես իր պատմական մաս։

Այդ իսկ պատճառով Արևմուտքը ճարահատյալ փորձում է ամեն կերպ խոչընդոտել Պետդումայի ընտրությունների կայացումը։

Այնպես որ, Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի գրոհները Ուկրաինայի տարածքից խոսում են ոչ թե Ռուսաստանի թուլության, այլ Ռուսական Կայսրության վերադարձի մասին։ Այդ վերադարձը լինելու է ամբողջ թափով և տարածվելու է առնվազն ողջ հետխորհրդային տարածքի վրա։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 7087

Մեկնաբանություններ